ՄՄարիամ Մխիթարյան

Բուքինգհեմյան պալատի տարածք փամփուշտներ են նետել

Բուքինգհեմյան պալատի տարածք փամփուշտներ են նետել

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը փամփուշտներ է նետել Բուքինգհեմյան պալատի տարածք: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ներսում այդ պահին եղել է թագավոր Չառլզ III-ը, գրում է Euronews-ը։

Հաղորդվում է, որ միջադեպի պատճառով Բուքինգհեմյան պալատը փակվել է:

«Ոստիկանները տղամարդուն արագ ձերբակալել են այն բանից հետո, երբ նա մոտեցել է դարպասին և մի քանի՝ ենթադրաբար ողորկափող զենքի փամփուշտ է նետել պալատի տարածք»,- պատմել է ոստիկանության ներկայացուցիչը: Նրա տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ տղամարդու մոտ եղել է «կասկածելի պայուսակ», որի պարունակությունը պարզվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում