ԼԼիլիթ Ասատրյան

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակչում են

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակչում են
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ է մտնում պատմական արդյունքով։ Մեր 13 մարզիկներից 12-ը կիսաեզրափակչում են և ապահովել են նույնքան մեդալ։ Այդ մասին ասված է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
 
«Այսպիսի արդյունք հայկական բռնցքամարտի պատմության մեջ չէր եղել։ Մրցումային 6-րդ օրը մենք ևս 3 հաղթանակ ունեցանք։
 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
 
Նախ 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը համառ պայքարում պարտության մատնեց իսրայելցի Լուրի Լապչեվսկիուն։ Այնուհետև հաջողությունը զարգացրեց արցախցի Էրիկ Առստամյանը։ Մեր մարզիկը շատ գրագետ մարտավարությամբ պարտության մատնեց Սլովակիայի ներկայացուցիչ Լուկաս Վիմիցլիսկուն։ Բոլոր ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը ուներ հսկայական առավելություն և մրցավարները 5։0 հաշվով հաղթանակը տվեցին մեզ։
 
Տղաների հավաքականի 12-րդ մեդալն ապահովեց 57 կգ քաշային Գոռ Ազիզյանը, ով հաղթեց իսրայելցի Ալի Շահավային։
 
Առաջին ռաունդի մեկնարկում մեր մարզիկը շատ արագ հասկացավ մրցակցի թույլ կողմերը ու մենամարտի թելը վերցրեց իր ձեռքը։ Արդյունքում շատ վստահ հաղթանակ` 5։0։
 
Մայիսի 1-ին կկայանան կիսաեզրափակիչները»,- նշված է գրառման մեջ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում