ԼԼիլիթ Ասատրյան

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանը պատրաստվում է դիմել Արդարադատության դատարան

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանը պատրաստվում է դիմել Արդարադատության դատարան

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ Հայաստանը պատրաստվում է դիմել Արդարադատության միջազգային դատարան: «Լուրերի» հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը երեկ՝ ապրիլի 23-ին, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։ 

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու քայլը:

Արցախի անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է ընդունել:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը:

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու վերաբերյալ։

Արցախի ԱԳՆ-ն ևս հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում