ԱԱնժելիկա Ժամհարյան

Ամբողջությամբ կվերափոխվի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին

Ամբողջությամբ կվերափոխվի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Դավթաշեն վարչական շրջան։

 

«Շրջայցի ընթացքում զրուցեցինք բնակիչների հետ, ծանոթացանք նրանց հուզող խնդիրներին ու քննարկեցինք լուծման հնարավոր տարբերակները։
Եղանք նաև թիվ 61 մանկապարտեզում, որն այս տարվա ընթացքում կբացի իր դռները նոր ու հարմարավետ պայմաններով՝ ընդունելով արդեն 360 երեխաների նախկին 240-ի փոխարեն։
 
Возможно, это изображение 4 человека, люди играют в футбол и люди играют в баскетбол

 

Ամբողջությամբ կվերափոխվի Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին, որի հիմնանորոգմանը հատկացվել է 632 մլն դրամ՝ գործադիրի հատկացրած 10 մլրդ դրամից։
 
Нет описания фото.

 

Այցի ընթացքում խոսք գնաց նաև հաջորդ տարի մեկնարկող Եղվարդի խճուղու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրից, որի շնորհիվ տրամաբանական շարունակություն կունենա նաև Սասնա ծռերի փողոցը՝ Դավթաշենի նախկին գյուղի տարածքով:
Տրանսպորտային հոսքերը զգալիորեն բեռնաթափող երկու ճանապարհների նախագծերն էլ կմշակվեն այս տարի»,- գրել է Ավինյանը:
 
Возможно, это изображение 7 человек и трава

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում