Բեյրութում զանգվածային ցույցը վերածվել է ուժայինների հետ բախման

Բեյրութում զանգվածային ցույցը վերածվել է ուժայինների հետ բախման

Բեյրութում կենսաթոշակները և աշխատավարձերը բարձրացնելու պահանջով զանգվածային ցույց է տեղի ունեցել, որին միացել են քաղծառայողներ, ինչպես նաև քաղաքացիական և զինվորական թոշակառուներ՝ ի նշան ցածր կենսաթոշակների և սոցիալական ու բժշկական ապահովագրության գրեթե իսպառ բացակայության դեմ բողոքի:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ցույցը վերածվել է ուժայինների հետ բախման, երբ դրա մասնակիցները փորձել են բարձրանալ Կառավարության շենքի շուրջ տեղադրված արգելապատնեշների վրայով: Ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Լիբանանում տնտեսական ծանր ճգնաժամը սկսվել է դեռ 2019 թվականին, երբ երկրի ֆինանսական համակարգը փլուզվեց պետական պարտքի պատճառով, իսկ լիբանանյան ֆունտը արժեզրկվեց 90%-ով, ինչը հանգեցրեց բնակչության գնողունակության նվազմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում