Համայնքային ոստիկանությունը պետք է առանձնանա բազմաֆունկցիոնալությամբ. Արփինե Սարգսյան

ԳԳոհար Սարգսյան

Երեկ Երևանում կազմակերպվել էր «Համայնքային ոստիկանության հզորացում Հայաստանում. Ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները» թեմայով բազմաշահառու քննարկում, որին մասնակցում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ և ԵԱՀԿ կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Բացման խոսքով հանդես են եկել ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանություն-համայնք հաղորդակցության շրջանակներում կարևորել են համայնքային ոստիկանության առանցքային դերն ու նշանակությունը։

«Համայնքային ոստիկանության մասով մենք, ըստ էության, ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում թիրախային ուշադրություն ենք կենտրոնացրել այդ ոլորտի վրա, որպեսզի հասկանանք առհասարակ այս պահի դրությամբ համայնքային ոստիկանության վերափոխման, լավարկման ուղղությամբ ինչպիսի քայլեր կարող ենք ձեռնարկել և բարեփոխումների շրջանակներում, ըստ էության, քննարկումները տարանք նրան, որ ոստիկանության ոլորտում չորս հենասյունային ուղղություն ենք պատկերացնում ունենալ՝ իրենց մարզային ստորաբաժանումներով՝ Քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ՀԱԱԳՎ, որի շրջանակներում է հենց համայնքային ոստիկանությունը, և ոստիկանական գվարդիան, որը փոխարինելու է ոստիկանության զորքերին, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակներին»,- իր խոսքում ասել է ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանը հավելել է, որ համայնքային ոստիկանության վերաիմաստավորման շրջանակներում այդ ուղղությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ։

Նա նաև ընդգծել է, որ համայնքային ոստիկանության բազմաֆունկցիոնալ գործիքակազմի տրամադրմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը առաջիկայում կդրվի հանրային քննարկման։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել ԵԱՀԿ փորձագետների կողմից պատրաստած «Համայնքային ոստիկանության զարգացումը Հայաստանում. մարտահրավերները և առաջընթացի ուղիները» զեկույցը, որում ամփոփվել են ոլորտում լավագույն միջազգային փորձն ու ներպետական պրակտիկան, ինչպես նաև ներկայացվել են առաջարկներ հետագա բարեփոխումների համար։

Զեկույցում հիմնականում անդրադարձ է կատարվել համայնքային ոստիկանության ոլորտում ռազմավարական պլանավորման, ռեսուրսների կառավարման, լիազորությունների շրջանակի և գնահատման համակարգի վերանայման, համայնքի հետ համագործակցության ձևաչափի և ուսուցման թեմաներին։ 

Քննարկման շրջանակներում փորձագետները դրական են արձագանքել ՆԳՆ կողմից առաջարկվող բազմաֆունկցիոնալ համայնքամետ ոստիկանության մոտեցմանը՝ հաշվի առնելով միջազգային միտումները:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում