Գ/Ֆ «Գլադիատորը»

Գ/Ֆ «Գլադիատորը»

Հռոմեական հզոր կայսրությունը չուներ Մաքսիմուս գեներալին հավասար հրամանատար։ Անպարտելի զորքերն աստվածացնում էին այս ազնիվ զինվորին, պատրաստ էին հետևել նրան անգամ մինչ դժոխք։
Սակայն քաջ Մաքսիմուսը, ով պատրաստ էր պայքարել արդար մարտում, անզոր գտնվեց ստոր դավադրությունների դեմ։ Գեներալին դավաճանեցին ու դատապարտեցին մահվան։
Հրաշքով մահից փրկված Մաքսիմուսը դարձավ գլադիատոր։ Արյունալի մարտերում բոլորից տարբերվելով՝ նա արագորեն փառք է ձեռքբերում։ Արդյունքում Մաքսիմուսը հայտնվեց հռոմեական հայտնի կոլիզեյում, որտեղ մահացու պայքարում հանդիպեց իր երդվյալ թշնամուն։
Ֆիլմն արժանացել է 5 օսկարների:

2000 թ., ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Ռեժիսոր՝ Ռիդլի Սքոթ
Ժանր՝ մարտաֆիլմ, դրամա
Դերերում՝ Ռասել Քրոու, Հոաքին Ֆենիքս, Քոնի Նիլսեն

Փետրվարի 21-ին, ժամը 22:10-ին

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում