Նախաձեռնված մոտ 59 հազար քրեական վարույթ, դատարան հասած մի շարք աղմկոտ գործեր. ՔԿ ամփոփումը

ՔՔրիստինե Ոսկանյան

Նախաձեռնված մոտ 59 հազար քրեական վարույթ: Քննչական կոմիտեում 2022-ին հարուցված վարույթները 21-ի համեմատ 42,8 տոկոսով ավելացել են:

ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյան - Աճը պայմանավորված է առավելապես Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, մասնավորապես, հետաքննության ինստիտուտի դադարմամբ: 22 թվականի հուլիսից՝ այսինքն՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 29 հազար 266 հաղորդում, որից 25 հազար 155-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաձեռնված վարույթներով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 1768-ի նկատմամբ, բավարարվել՝ 1424-ը:
 
Կամո Սահակյան - Էականորեն բարձրացել է քննիչների ծանրաբեռնվածությունը, մասնավորապես, 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 111 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 83-ի դիմաց, այսինքն՝ ծանրաբեռնվածությունը աճել է 27,5 տոկոսով:

Նախաձեռնված վարույթներով պետությանը պատճառված վնասը գնահատվել է մոտ 7,3 միլիարդ դրամ, որից 1,7 միլիարդը վերականգնվել է, կալանք է դրվել մոտ 2 միլիարդ դրամի գույքի վրա: Կոմիտեում քննվում է նաև կոռուպցիոն բնույթի 1238 քրեական վարույթ:

Կամո Սահակյան - 1238 քրեական վարույթից 77-ը 149 անձի՝ առավելապես պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 216-ը կարճվել է, որից 135-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 81-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ:

Քննիչ Կարեն Կարապետյանն էլ տարվա խոշոր բացահայտումներից մեկն է ներկայացնում:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կարեն Կարապետյան - Մեղադրյալը իր ծանոթ համագյուղացի մի շարք անձանցից իրենց նախազորակոչիկ որդիներին զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով նրանց դրդել է որպես կաշառք իրեն գումար տալ, իբրևէ թե իրեն ծանոթ պաշտոնատար անձանց և բժիշկների միջոցով նրանց որդիներին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար:

Մեղադրյալը տաքսու վարորդ է եղել և տաբեր բժշկական հաստատություններում ծանոթ ունեցել: Ենթադրյալ կաշառք տվողները՝ նրա համագյուղացիները կամ բարեկամները:

Կարեն Կարապետյան - Իմանալով, որ այդ ծանոթների երեխաների մի մասը ունեն նաև որոշակի հիվանդություններ և հնարավոր է ստանան տարկետում օրենքով սահմանված կարգով, այդ հանգամանքը օգտագործելով՝ նրանցից խաբեությամբ գումարներ է հափշտակել:

Ամենախոշոր գումարը 10 հազար դոլարն է եղել, որի մի մասը փոխանցվել է, մյուսի փոխանցման ժամանակ էլ տաքսու վարորդը ձերբակալվել է: Ընդհանուր առմամբ՝ 2022-ին ավարտվել է մոտ 20 հազար վարույթ, դատարան ուղարկվել մոտ 4800-ը:

Ավարտված վարույթների թվում ևս աղմկոտ գործեր կան: Օրինակ՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու գործը. նա մեղադրվում է սպանության փորձի համար:

Դատարան են հասել նաև «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ թաղային հեղինակության սպանության, ապօրինի որդեգրումների, ընդդիմության ցույցերի ընթացքում զանգվածային անկարգությունների գործերը:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում