Պատմությունը հնդկական կենդանաբանական այգու տիրոջ որդու մասին է։ Պին փորձում է ճանաչել աշխարհը, սովորում հավատարիմ մնալ իր սկզբունքներին, փնտրում դեպի Աստված տանող սեփական ուղին՝ միեւնույն ժամանակ ապրելով երեք կրոնական ուղղությունների կանոններով:
Բախտի կամոք նրա ընտանիքը ստիպված է լինում գաղթել։ Հնդկաստանից Կանադա ճանապարհորդելիս նրանց նավը խորտակվում է: Պին փրկվում է, նրա փոքրիկ նավակում են լինում նաեւ բենգալյան վագրը, բորենին, զեբրը եւ օրանգուտանը։ Շուրջն անծայրածիր ջրային անապատ է, իսկ առջևում՝ անհայտություն։
Ֆիլմը 4 Օսկարների դափնեկիր է:
2012 թ., ԱՄՆ
Ռեժիսոր՝ Էնգ Լի
Ժանր՝ արկածային դրամա
Դերերում՝ Սուրաջ Շարմա, Իրֆան Խան, Ժերար Դեպարդյե
Հուլիսի 3-ին, ժամը 00:05-ին
Կրկն.՝ հուլիսի 4-ին, ժամը 13:25-ին










