Փարիզ, 1936 թվական։ Երեք գործազուրկ արտիստներ որոշում են ուժով վերադարձնել իրենց «Շանսոնիա» համերգասրահը, որտեղ նրանք երբևէ ելույթ են ունեցել։ Նախապատերազմյան ճգնաժամով անհանգստացած հանդիսատեսին այլևս չեն ոգեշնչում ծեծված հումորներն ու կրկնվող համարները։
Արտիստների թատերախումբն անսպասելի քայլ է անում՝ երիտասարդ գեղեցկուհուն տալով հնարավորություն «Շանսոնիայի» բեմում «Փարիզ-Փարիզ» երգը կատարելու։
2008 թ., Ֆրանսիա, Գերմանիա, Չեխիա
Ռեժիսոր՝ Քրիստոֆ Բարատյե
Ժանր՝ մյուզիքլ, դրամա, մելոդրամա
Դերերում՝ Նորա Արնեզեդեր, Ժերար Ժյունո, Մերադ Կադ
Հուլիսի 27-ին, ժամը 22:10-ին










