ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը և վերականգնմանն առնչվող էսքիզային նախագծերը

Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը և վերականգնմանն առնչվող էսքիզային նախագծերը

ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստը:

Նիստում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:

Գիտամեթոդական խորհրդի 16 անդամից նիստին ներկա են եղել 14-ը: Քննարկված հարցերից են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի» այգու հուշարձանի և հարակից տարածքի բարեկարգման, Երևան քաղաքի Արամի փողոցի 54 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման, փոփոխման և կցակառույցի վերակառուցման, Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման ու տարածքի բարեկարգման և այլ նախագծեր:

Նիստում քննարկված հարցերից երկուսը քվեարկությամբ մերժվել են, հինգը՝ որոշակի վերապահումներով արժանացել հավանության:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում