Փաստաթղթի կեղծում, թմրամիջոցների իրացում, «Կալաշնիկովի» հայտնաբերում. Քրեական ոստիկանության բացահայտումները

ԱԱրսեն Մկրտչյան

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, սեփականության իրավունքով ուրիշին պատկանող՝ Երևանի Բաբայան փողոցում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու նախապատրաստության համար ձեռք են բերել սեփականատիրոջ անվամբ կազմված իրավաբանական նշանակություն ունեցող, իրավունք վերապահող կեղծ լիազորագիր։ Կեղծ լիազորագրով խմբի անդամներից մեկը Կադաստրի կոմիտեի Կենտրոնի սպասարկման գրասենյակից ստացել է անշարժ գույքի հատակագծերի պատճենները։ Այնուհետև նրանք պատրաստվել են նույն կեղծ լիազորագրի օգտագործմամբ, առուվաճառքի եղանակով, հափշտակել անշարժ գույքը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել։

Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել ու ձերբակալել են խմբի անդամներին։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև կեղծ լիազորագիրը։

Նախաքննությունը շարունակվում է։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները  պարզել են, որ Երևանում բնակվող 40-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում։ Իրավապահները նախ հայտնաբերեցին գնորդին, որի խուզարկությամբ մեթամֆետամինի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Հայտնաբերվեց նաև իրացնողը։ Նրա խուզարկությամբ, բացի մեթամֆետամինի նմանվող զանգվածներից, հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Իրավապահները խուզարկեցին նրա փաստացի ժամանակավոր բնակության վայրը։ Հյուրանոցային համալիրում հայտնաբերվեցին շուրջ 30 գրամ մեթամֆետամինի, 30 գրամից ավելի մարիխուանայի, 24 գրամից ավելի հերոինի նմանվող զանգվածներով փաթեթներ, չօգտագործված ներարկիչներ և այլ իրեր։ Իրավապահների տվյալներով՝ 40-ամյա տղամարդու հետ հյուրանոցային համարում ապրող անձինք ևս թմրամիջոցներ են իրացնում։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել, Նոր Արեշում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Էրեբունու բաժին են տարել 47-ամյա մի տղամարդու։ Իրավապահները նրա մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Տղամարդը հայտնել է, որ հրազենը հետը բերել էր Արցախից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում