Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԷԷլեն Պետրոսյան

Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ

Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների հետ: 

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հանրային ներդրումային ծրագրերի մշակման գործընթացում ԶՖԳ կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության 1-ին փուլի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախատեսել համապատասխան միջոցառումներ տեխնիկական աջակցության 2-րդ փուլի աշխատանքների իրականացման համար։

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հանրային ներդրումների կառավարման շրջանակի ուղղությամբ տեխնիկական և նոր մեթոդական աջակցության տրամադրման կարևորությունը, հաշվի առնելով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կենտրոնացնում է երկրի ենթակառուցվածքային ծրագրերի մեծ մասը և կարևոր է ստանալ տեխնիկական և մեթոդական աջակցություն՝ նախարարության ծրագրերի առաջնահերթությունների որոշման համար՝ հիմնված դրանց մանրակրկիտ և փաստագրված վերլուծության վրա: 

Նախարարի տեղակալը շեշտել է, որ խորհրդատվական թիմի ներկայացրած առաջարկները կդիտարկվեն նախարարության ոլորտային մասնագետների կողմից, և ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կկիրառվեն առաջիկա ծրագրերում։ 

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասում տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարի տեղակալ տիկին Կալամանդ Բերենժերը նշել է, որ տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվող բարեփոխումները հնարավորություն կտան սահմանել ճյուղային նախարարությունների ներդրումային ծրագրերի գնահատման միասնական գործընթաց՝ լավագույն փորձին համապատասխան: 

Նա կարևորել է, որ առաջիկայում տեղի կունենան հանդիպում-քննարկումներ ՀՀ ՏԿԵ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, և հնարավորություն կընձեռնվի տեղեկանալ իրականացվող բարեփոխումների շրջանակում յուրաքանչյուր կառույցի մոտեցումների և ակնկալիքների մասին։ 

Վաչե Տերտերյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հանրային ներդրումների կառավարման բարելավման, հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացման և հաշվետվողականության ապահովման ուղղությամբ Հայաստանում արդեն իսկ իրականացվող բարեփոխումների գործընթացներին և տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվող միջոցառումները համաձայնեցնել ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների հետ։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են տրամադրվելիք աջակցության, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող այլ հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում