Հաշտարարի ինստիտուտի զարգացման նպատակով նոր էլեկտրոնային հարթակ է ստեղծվելու

ԱԱնուշ Մուրադյան

Հաշտարարի ինստիտուտի զարգացման նպատակով ստեղծվելու է նոր էլեկտրոնային հարթակ: Մրցույթն արդեն կայացել է, հաղթած ՏՏ ընկերությունն առաջիկայում կսկսի մշակման աշխատանքը: Արդարադատության նախարարությունում վստահ են՝ նոր հարթակի գործարկումը, որը զուգահեռ է ընթանալու հաշտարարության ներդրմանը, հնարավորություն կտա առավելագույնը պարզ, արագ ու հասանելի դարձնել քաղաքացի-հաշտարար-դատարան-նախարարություն շփումը:

Աննա Հարությունյան (ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան) - Քանի որ պարտադիր հաշտարարության ընթացակարգ պիտի ներդրվի, որը դեռևս ուժի մեջ չի մտել և ուժի մեջ կմտնի, երբ կորակավորվեն առնվազն 15 հաշտարարներ, որոնք կիրականցնեն պարտադիր հաշտարարություն ու կներառվեն նշված ցանկում, որը ռեեստերում պետք է առաձնացվի հենց այս հարթակի միջոցով:

Նոր հարթակը կամբողջացնի հաշտարարների տվալները, իսկ նրանք այդ գործով զբաղվելու համար նախ պետք է որակավորվեն՝ ասում է Հարությունյանը: Այժմ աշխատում են ծրագրի վրա, սկզբում կկազմակերպեն հաշտարարների դասընթացներ, ապա գիտելիքների ստուգում, իսկ արդեն որակավորվածների համար վերապատրաստում կանեն: Ի դեպ՝ հաշտարար կարող է դառնալ 25 տարին լրացած ու բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացին, եթե համապատասխանում է սահմանված պահանջներին:

Աննա Հարությունյան - Քննարկվում է, որ ծրագիրն էնպիսի առարկաներով համալրվի, որոնք հնարավորինս պրակտիկ կլինեն և կօգնեն հաշտարարին հետագա մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում:

Քաղաքացիական ու վարչական գործերով՝ ցանկության դեպքում, իսկ որոշ ընտանեկան վեճերով՝ պարտադիր կդառնա հաշտարարի ինստիտուտին դիմելը: Հարթակի միջոցով քաղաքացին կարող է դիմել, ուղիղ կապ պահել հաշտարարի հետ, տեսնել նրա կոնտակտային տվյալները: Դատաիրավական բարեփոխումների 22-26 թվականների ռազմավարությունից է բխում նաև առցանց հաշտարարության հնարավորության ստեղծումը՝ նշում է Հարությունյանը:

Աննա Հարությունյան - Այն դեպքերում, երբ քաղաքացիների կողմից դիմում կներկայացվի արդարադատության նախարարություն, որպեսզի առաջարկվի հաշտարարի թեկնածու՝ վեճի լուծման նպատակով, կամ, օրինակ, դատարանի կողմից պահանջագիր ուղարկվի արդարադատության նախարարություն, հարթակի առավելությունն այն է, որ հաշտարարի թեկնածուի առաջարկումն իրականացվելու է ավտոմատացված համակարգի միջոցով ավտոմատ վիճակահանությամբ, և հաշտարարները որպեսզի նշված ցանկում ընդգրկվեն, պետք է դիմում ներկայացնեն նախարարություն, այսինքն՝ իրենց ցանկությամբ են ընդգրկվելու նշված ցանկերում:

Էլեկտրոնային հարթակը կրճատելու է փաստաթղթաշրջանառությունն ու պարզեցնելու է ողջ գործընթացը՝ վստահ է պատասխանատուն:

Նախարարությունում հույս ունեն, որ համակարգն ամբողջովին կգործարկվի մինչև տարեվերջ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում