ԼԼիլիթ Ասատրյան

Չափազանց մտահոգ ենք Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերով. Կոլոմինա

Չափազանց մտահոգ ենք Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերով. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի մոտ նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ։

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան Twitter-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Չափազանց մտահոգ ենք Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերով, որը հանգեցրել է զոհերի։ Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում