Օրենսդրական կարգավորումներ ջրային ոլորտում

ԼԼիլիթ Ասատրյան

Արարատյան արտեզյան ավազանի վիճակի բարելավում և Սևանա լճի էկոհամակարգի պահպանություն: Ջրային ոլորտում այս և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների կարգավորման նպատակով Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունում մշակվել և հանրային քննարկման են ներկայացվել նախագծեր, որոնք ուղղված են ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությանը, դրանց արդյունավետ օգտագործմանը, նաև ապօրինի ջրօգտագործումը կանխելուն: Նախագծում նաև առանձին անդրադարձ կա ստորերկրյա ջրային պաշարի արդյունավետ օգտագործմանը:

Լիլիթ Աբրհամյան (ՀՀ ՇՄՆ ջրային քաղաքականության վարչության պետ) - Իրարից տարանջատված չէր մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի ջրօգտագործման իրականացումը, մենք հիմա տարանջատել ենք իրարից, որովհետև շատ ավելի կարևորում ենք ստորերկրյա ջրային պաշարը և ստորերկրյա ջրային ռեսուրսի ապօրինի օգտագործումը, պահանջները մի փոքր ավելի խստացվել են: Միաժամանակ նաև վարչական դաշտից մենք տարանջատել ենք, բացառել ենք Արարատյան ստորերկրյա ավազանի ապօրինի ջրօգտագործումը, որն արդեն արտահայտվել է քրեական պատասխանատվության օրենսգրքում:

Օրենսդրական փոփոխության դեպքում լրացուցիչ պայմաններ կստեղծվեն նաև սիգի կայուն զանգվածի պահպանության համար։ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյայի խոսքով՝ նման հետևողականության պատճառն այն է, որ սիգը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:

Լիլիթ Աբրհամյան -  Մեր համար դժվարին, օրհասական ժամանակաշրջանում, էդ պանդեմիայի և պատերազմական իրավիճակներում, մեր համար սիգ ձկնատեսակը հատկապես ունեցել է, լուծել է նաև պարենային անվտանգության խնդիր բնակչության համար:

Ապօրինի ջրօգտագործումը բացահայտելու և կանխելու նպատակով նախատեսվում է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել, որը գույքագրման և հաշվառման աշխատանքներ կիրականացնի Արարատյան դաշտում՝ հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում:

Լիլիթ Աբրհամյան - Եվ պետք է գույքագրվեն բոլոր գործող և չգործող, նաև ապօրինի գործող հորատանցքերը, և այդ համապատասխան հորատանցքերից նաև ջրօգտագործման ծավալները՝ ավելի հստակ թիվ ունենալու համար, և մեր պատկերացումները նաև ընդհանրապես ներկայումս օգտագործելի պաշարի վերաբերյալ:

Նախարարությունից վստահեցնում են՝ ապօրինի ջրօգտագործման դեմ պայքարը շարունակական է լինելու:

Հեղինակ` Լիանա Խաչատուրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում