ՄՄարիամ Մխիթարյան

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում շարունակելու է աջակցությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում շարունակելու է աջակցությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի:

«Մենք կշարունակենք Ուկրաինային տրամադրել քաղաքական ու գործնական աջակցություն, և դա կանենք այնքան ժամանակ, որքան պահանջվի: Այս համատեքստում ՆԱՏՕ-ն կշարունակի սերտ համագործակցել շահագրգիռ կողմերի, մասնավորապես, ԵՄ-ի հետ»,- նշված է դաշինքի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ֆրանսիան մտադիր է ավելացնել ռազմական օգնությունը Կիևին և, ի լրումն Caesar հաուբիցների ու ՀՕՊ համակարգերի, կսկսի ծանր տանկերի մատակարարումը, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն-Քլեր Լեժանդրը:

Կանադայի կառավարությունն էլ հայտարարել է, որ 32 միլիոն դոլարի նոր փաթեթ է նախատեսել Ուկրաինայի համար՝ աջակցելու այդ երկրի անվտանգության ու կայունացման հետագա ամրապնդմանը»,- ասված է կառավարության հրապարակած հայտարարությունում:

Իսկ Լեհաստանն Ուկրաինա է ուղարկել Leopard 2 տանկերի առաջին խմբաքանակը՝ չորս մարտական մեքենա։ Այս մասին տեղեկացրել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում