ՔԿ քննիչները կատարելագործում են հմտությունները կիբեռհանցագործությունների քննության և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման ոլորտում

ԴԴավիթ Մուրադյան

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է վերապատրաստման դասընթացների միջոցով կիբեռհանցագործությունների քննության և էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման հմտությունների զարգացման նպատակով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործման գործընթացը։

 

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող տարածաշրջանային CyberEast Ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության ակադեմիայում անցկացվել են 4-օրյա վերապատրաստման դասընթացներ՝ կիբեռհանցագործությունների քննության և էլեկտրոնային ապացույցների ոլորտում զգալի փորձառություն չունեցող՝ ՔԿ յուրաքանչյուր տարածքային մարմնից և ստորաբաժանումներից ընդհանուր ավելի քան 30 քննիչների համար։

 

Դասընթացը վարել են Ռումինիայից և Մեծ Բրիտանիայի Թագավորությունից հրավիրված փորձառու փորձագետներ։

 

Հաշվի առնելով վերջին շրջանում տվյալ ոլորտում կատարվող հանցագործությունների աննախադեպ աճը, ինչպես նաև ցանկացած այլ վարույթներով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված էլեկտրոնային ապացույցների հավաքման շուրջ քննիչների հմտությունների կատարելագործման արդիականությունը՝ դասընթացներին մասնակցել են այն քննիչները, որոնց կիբեռհանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ ստանալու պարագայում կհանձնարարվի վարույթ նախաձեռնելու և առաջնային քննչական և վարութային գործողությունների կատարման գործընթացը։

 

Վերապատրաստման դասընթացին մասնակցած քննիչները հետագայում նույնպես կներգրավվեն տվյալ ոլորտում հմտությունների կատարելագործմանն ուղղված տարբեր սեմինար-դասընթացների։ Վերջիններիս հետ կիրականացվեն արդիական թեմաների շուրջ պրակտիկ պարապմունքներ և կտրամադրվեն մեթոդական ուղեցույցներ։
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում