ՄՄարիամ Մխիթարյան

Պետք է լուծենք ՀԱՊԿ-ում առկա խնդիրները. Լուկաշենկո

Պետք է լուծենք ՀԱՊԿ-ում առկա խնդիրները. Լուկաշենկո

Մինսկում կայացել է Բելառուսի և ՀԱՊԿ խորհրդի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ: Լուկաշենկոն ընդգծել է, որ կազմակերպության բոլոր անդամները պետք է միավորվեն և գործեն միասին։ Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը  պետք է լուծի իր սահմանների վաղեմի խնդիրները:  

«ՀԱՊԿ-ը բավական մարտահրավերներ ունի։ Մենք համարձակվեցինք մեր նախագահության ծրագրում ներառել և փորձել լուծել այն խնդիրները, որոնք մենք ունենք հատկապես ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում: Դուք լավ գիտեք և՛ Կովկասը, և՛ Կենտրոնական Ասիան, այնտեղ խնդիրներ կան։ Եկեք փորձենք լուծել դրանք և հնարավորինս համախմբել ՀԱՊԿ-ն այս դժվարին ժամանակներում»,- ասել Է Լուկաշենկոն Իմանգալի Տասմագամբետովի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում