ՔԿ-ում որոշվել են 2022 թ․ լավագույն արդյունքներ ցույց տված «Տարվա ստորաբաժանումները» և «Տարվա քննիչը»

ԳԳոհար Սարգսյան

2022 թ․ ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների և գրանցված ցուցանիշների վերլուծության արդյունքներով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից, որոշվել են Կոմիտեի ամենաբարձր արդյունավետություն ցուցաբերած, ըստ այդմ՝ լավագույնը ճանաչված տարվա ստորաբաժանումները և տարվա քննիչը։

Փետրվարի 1-ին կայացած ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում նշված հանձնաժողովի նախագահ Արթուր Մելիքյանը ներկայացրել է այն նոր չափորոշիչները, դրանց հիման վրա կատարված վերլուծական աշխատանքները, ուսումնասիրությունների ընթացակարգերը, որոնց հիման վրա կատարվել է ընտրությունը։

Քննչական կոմիտեի ստորաբաժանումների և քննիչների շահադրդմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված այս գործընթացի անաչառության մակարդակը բարձրացնելու նպատակով 2023 թ․ տարեսկզբին փոփոխություններ են կատարվել «Լավագույն ստորաբաժանում» և «Լավագույն քննիչ» ճանաչելու կարգը, պայմանները, պարգևագրերի նկարագիրը հաստատելու մասին ՀՀ ՔԿ նախագահի համապատասխան հրամանում։

Ըստ նոր չափորոշիչների, հանձնաժողովի գնահատմամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժինը (բաժնի պետ Ռոբերտ Վարդանյան).

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տարվա ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժինը (բաժնի պետ Դավիթ Ֆլջյան).

ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների տարվա  ստորաբաժանում է ճանաչվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունը (վարչության պետ Աղասի Իսահակյան)։

Հանձնաժողովի կողմից ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումների շրջանակում կատարված ընտրությամբ և ՀՀ ՔԿ նախագահի հրամանով «Տարվա քննիչ» է ճանաչվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Կարեն Մովսիսյանը։ 

Հանձնաժողովի առաջարկությամբ նախորդ տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու,  որակյալ աշխատանքի և բարձր ցուցանիշներ ապահովելու համար ՀՀ ՔԿ նախագահի հրամանով «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել նաև «Լավագույն քննիչ»-ի թեկնածու հանդիսացած ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Սարգիս Հակոբջանյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական Սարգիս Մելքոնյանը։

ՀՀ ՔԿ կոլեգիայի ընդլայնված նիստի շրջանակում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է պարգևատրվողներին, մաղթել արդյունավետության առավել բարելավում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին՝ համակողմանի և բծախնդիր ուսումնասիրության արդյունքում օբյեկտիվ ընտրություն կատարելու համար։  

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում