Ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է

ԼԼիլիթ Ասատրյան

Զինվորական կացարանում ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է:

«Լուրերի» հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց՝ սկսվել է դիերը ծնողներին փոխանցելու գործընթացը:

Դեպքից 4 օր է անցել, սակայն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որևէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի:

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ակտիվ քննություն է կատարվում, որի շրջանակում շուրջ 2 տասնյակ անձ է հարցաքննվել, բազմաթիվ փաստաթղթեր են առգրավվել, ուսումնասիրվում են յուրաքանչյուրի պարտականությունները, այդ թվում՝ կացարանում հրդեհային անվտանգության ապահովման առնչությամբ:

Ողբերգական հրդեհը տեղի ունեցավ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 1:30-ի սահմանում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողները ժամկետայիններ են, տուժած երեք զինվորները տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա:

Հեռախոսազանգ

Կարինե Բաբայան (Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն) - Վիճակը կայուն ծանր է, արհեստական ոչ մի շնչառության ապարատ չկա միացված, իրենց հերթական ֆազան է, այսինքն՝ թունավորման ինտոքսիկացիայի ֆազան է, կոմպենսացվում է և բուժվում են: Ընթացքը կտեսնենք, կարծում եմ՝ դեպի լավը կլինի, իսկ մյուս զինծառայողը գտնվում ա այրվածքաբանական բաժանմունքում, բուժում շարունակվում է:

Նրանց կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ՝ Բաբայանն ասաց՝ այդ հարցին կարող է պատասխանել 10 օր հետո:
 
Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է սպայի կողմից վառարանն ավտոբենզինով վառելու պատճառով:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 5 լիտրանոց տարայով փորձ է արվել բացել լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ որ արդեն բաց կրակ ա եղել, այրվել ա ոչ միայն վառարանը, այրվել ա նաև բենզինը: Հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ։

Դեպքից ժամեր անց էլ արդեն Քննչական կոմիտեն մանրամասնեց՝ ավտոբենզինով վառարանը վառելու հանգամանքը փաստվել է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել են 9-ը։ Հաղորդագրության համաձայն՝ զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ՝ կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման պատճառով, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։ Դրսում գտնվող ժամկետային զինծառայողներից մեկը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և ծառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով: Պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել: 15 զինծառայողների դիերը դուրս են բերվել հրդեհը մարելուց հետո։

Արսեն Սարոյան (ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալ) - 15-ից 14-ը մահճակալների վրա են գտնվել, անմիջապես ենթադրում եմ՝ դա վարկած է, բայց հենց այդպես էլ կլինի, ծխահարված, մեկ հոգի մուտք մոտ ա հայտնաբերվել, փորձել ա փրկվի, բայց չի ստացվել:

Ողբերգական դեպքի օրը 8 սպա ազատվեց պաշտոնից, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։ Այդ պաշտոնում նշանակվեց Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենք-զինամթերքի, վտանգավոր նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ Այս արարքի համար նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-8 տարի ժամկետով։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում