Ռազմական դրության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը պատրաստ է, բայց լայն քննարկումներ են լինելու. Մինասյան

ԼԼիլիթ Ասատրյան

Արդարադատության նախարարությունն e-draft.am-ում հրապարակել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, բայց այն, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի խոսքով, բազմաթիվ հարցեր է առաջացրել մեդիամասնագետների շրջանում: Նա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախատեսվո՞ւմ են աշխատանքային քննարկումներ մասնագետների հետ:

«Պետք է նշեմ, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2006 թվականին: Եվ մինչև այսօր մանր փոփոխություններ են դրանում տեղի ունեցել, և, հաշվի առնելով 44-օրյա պատերազմը և 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները, բնական էր, որ այս օրենքը լավարկման կարիք ունի, և հենց մեր պաշտպանական գերատեսչությունները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը և Անվտանգության խորհուրդը, առաջարկություններ են ներկայացրել, որով անպայման պետք է կարգավորել նաև ինտերնետի հասանելիության և սոցցանցերի խնդիրը, քանի որ բնական է, որ 2006 թվականի օրենդրությունը որևէ ձևով այդ հարցին չէր կարող անդրադառնալ:

Այժմ գտնվում ենք այն փուլում, որ նախագիծը պատրաստ է, բայց նաև լայն քննարկումներ են տեղի ունենալու, երբ  վերջնականացնենք, ձեզ հետ նույնպես կքննարկենք, բայց մտահոգությունները, որոնք համացանցում առկա էին, կարծում եմ՝ հիմնավոր չեն, որ շատերը կարծում են, թե կարգավորում է դրվում, որով ռազմական դրության առկայության պայմաններում միանգամից ինչ-որ արգելափակումներ են լինում: Ամենևին ո՛չ. ուղղակի գործադիրին հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտության դեպքում արգելափակել կոնկրետ ինտերնետային հավելված կամ կոնկրետ տարածքում, լոկացիայում հասանելիությունը»,- պարզաբանեց նախարարը:

Գրիգոր Մինասյանի խոսքով՝ միջազգային փորձն ուսումնասիրվել է, միջգերատեսչական մեդիափորձագետների հետ նույնպես քննարկվել է, բայց, նախարարի համոզմամբ, այդտեղ պետք է ավելի շատ ներգրավել պաշտպանական գերատեսչությունների մասնագետներին:

«Խոսքն ավելի շատ ոչ թե մեդիատիրույթների մասին է, այլ հենց պաշտպանական գերատեսչությունների պատկերացումները հաշվի առնելով, մեր դառը փորձը գույքագրելով հասկանանք, թե կոնկրետ ի՛նչ լուծումներով պետք է հարցը լուծվի»,- ասաց Մինասյանը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում