ՎՎարդուհի Հարությունյան

Մոլդովայի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանին, հրթիռի բեկորներ են հայտնաբերվել

Մոլդովայի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանին, հրթիռի բեկորներ են հայտնաբերվել

Մոլդովայի սահմանապահներն Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լարգա բնակավայրի մոտ հրթիռի բեկորներ են հայտնաբերել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են Մոլդովայի ներքին գործերի նախարարությունից:

Նշվում է, որ բեկորների անկման վայրը շրջափակված է, տեղում աշխատում են սակրավորներ:

Սա Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում հանրապետության տարածքում հրթիռի կամ դրա բեկորների ընկնելու երրորդ դեպքն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում