Դատախազությունը պահանջում է Գևորգ Կոստանյանից բռնագանձել 364 մլն դրամի գույք և 451 մլն դրամ եկամուտ

ԼԼիլիթ Ասատրյան

364 միլիոն դրամի գույք ու մոտ 451 միլիոն դրամ. նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքն ու եկամուտն է, որը, ըստ դատախազության, ենթակա է բռնագանձման:

Նելլի Տեր-Թորոսյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Գևորգ Կոստանյանից և նրան փոխկապակցված երեք անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա Երևանում գտնվող 1 բնակարան, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող 2 առանձնատներ:

Դատախազությունը Կոստանյանի, նրա նախկին կնոջ, եղբորորդու ու ընկերոջ վերաբերյալ ուսումնասիրությունը սկսել է 2020-ին՝ հիմք ընդունելով Կոստանյանի վերաբերյալ քննվող քրեական գործը: 2001-ից տարբեր պաշտոններ զբաղեցրած Կոստանյանին մեղադրանք առաջադրվեց 2019-ին՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ՝ որպես նախագահի օգնական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիքի համար:

Նելլի Տեր-Թորոսյան - Հատկանշական է, որ Գևորգ Կոստանյանի և նրան փոխկապակցված անձանց ուսումնասիրվող ժամանակահատվածում օրինական եկամուտների հանրագումարը կազմել է մոտավորապես 123 միլիոն դրամ, մինչդեռ կատարվել են շուրջ 632 միլիոն դրամի ծախսեր, ընդ որում՝ նշված ծախսերի մեջ ներառված չեն գույքային ձեռքբերումներին ուղղված ծասերը: Այսինքն՝ այս պատկերն արդեն իսկ ակնհայտ է դարձնում օրինական եկամուտ-ծախս հարաբերակցության անհամապատասխանությունը:

Դատախազի խոսքով՝ ենթադրյալ ապօրինի առաջին գույքը Կոստանյանը ձեռք է բերել անգամ առաջին պաշտոնը ստանձնելուց առաջ՝ 1996 թվականին: Դատախազության հայցի վերաբերյալ Կոստանյանը մինչև այժմ որևէ դիրքորոշում չի ներկայացրել:

Նելլի Տեր-Թորոսյան - Ինչ վերաբերում է փոխկապակցված անձանց, ապա նրանց կողմից դիրքորոշում ներկայացվել է, դիրքորոշման վերաբերյալ կազմող տվյալները վարույթի մինչդատական փուլում արժանահավատ չեն գնահատվել, դրանք արդեն քննարկման առարկա կդառնան գործի դատական փուլում:

Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ, ընկերոջ և եղբորորդու գույքի վրա կալանք է դրվել: Կոստանյանը մինչև այժմ փաստաբան չունի:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում