Ավտոթարի հետեւանքով մահացած Քրիս Նիլսոնին մահը բերում է անմահություն: Նա փորձում է մնալ իր սքանչելի կնոջ՝ Էնիի կողքին՝ աստիճանաբար հարմարվելով նոր միջավայրում իր գոյությանը։
Երբ ցավից խելագարվող կինն ինքնասպան է լինում, նրան անիծում են եւ ընդմիշտ վտարում դժոխք։ Քրիսը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով գտնել իր սիրելիին ու միշտ նրա հետ լինել: Սակայն դեռ երբեք ոչ ոքի չի հաջողվել փրկել մեղսավոր հոգուն զարհուրելի, բայց արդարացի հաշվեհարդարից։ Երկնային ընկերների շնորհիվ Քրիսը կատարում է իր կյանքի ամենավտանգավոր եւ դաժան ճամփորդությունը։
1998 թ., Նոր Զելանդիա
Ժանր՝ ֆանտաստիկա, դրամա, մելոդրամա
Ռեժիսոր՝ Վինսենթ Ուորդ
Դերերում՝ Ռոբին Ուիլյամս, Անաբելա Շիորա, Կուբա Գուդինգ
Փետրվարի 14-ին, ժամը 22:10-ին
Կրկ.՝ լուսադեմին, ժամը 06:15-ին










