Հունվարի 1-ից ՊԵԿ-ի քննչական գործառույթը կփոխանցվի Քննչական կոմիտեին. քննիչների կրճատում չի սպասվում

ՄՄարիա Գաբրիելյան

Կառուցվածքային փոփոխություններ Քննչական կոմիտեում. հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեի քննչական գործառույթը կփոխանցվի այս կառույցին:

Կառավարությունը դեռևս 2019-ին հաստատել էր երկու ռազմավարություն, որոնցից բխում է նաև քննչական մարմինների միավորումը։ ՊԵԿ-ի նախաքննական մարմնի ներգրավումը Քննչական կոմիտեում պայմանավորված է հանգամանքով, որ, ըստ էության, երկուսն էլ նույն բնույթի հանցագործություններ էին քննում, սակայն ՊԵԿ-ը մարզերում ստորաբաժանումներ չուներ:

Արսեն Այվազյան (Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ) - Քննչական կոմիտեն ունի բազմաթիվ ստորաբաժանումներ ինչպես Երևան քաղաքի վարչական շրջաններում, այնպես էլ մարզերում: Ավելին՝ մարզերում մենք ունենք անգամ մի քանի ներկայացուցչական մարմիններ, ի տարբերություն Պետեկամուտների կոմիտեի:

Հաջորդ հանգամանքը, ըստ փոխնախագահի, այն էր, որ ՊԵԿ-ի քննչական մարմինը ունի գերատեսչական ենթակայություն, իսկ Քննչական կոմիտեն այս իմաստով համարվում է անկախ պետական մարմին:

Այս փոփոխության արդյունքում ՊԵԿ քննիչների կրճատում չի սպասվում:

Արսեն Այվազյան - Պետական եկամուտների քննչական մարմինը այսօր բաղկացած է 55 հաստիքից, 55 հաստիքները մենք պահպանելու ենք նույնությամբ: Նշեմ, որ 55-ից 50-ը ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք են, այսինքն՝ քննիչներն այդ թվում՝ ղեկավար կազմ, իսկ 5-ը՝ աջակցողներ:

Այվազյանը նշում է՝ փոփոխությունը չի ազդելու քննիչների սոցիալական պայմանների վրա ևս:

Արսեն Այվազյան - Օրենսդրական հիմքեր ունենք, որ նրանց աշխատավարձերը պետք է պահպանվեն, և սոցիալական վիճակը և վատթարացում պետք է տեղի չունենան, այսինքն՝ ոչ թե զուտ խոսքով է այս երաշխիքը, այլ օրենսդրական իրավանորմերով:

Որպեսզի ո՛չ տնտեսվարողները, ո՛չ քննիչները էապես չզգան այս փոփոխությունները, Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատում ձևավորվելու է տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչություն:

Արսեն Այվազյան - ՊԵԿ մեր քննիչները նույն կազմով, նույն կառուցվածքով կամ գրեթե նույն կազմով տեղափոխվելու են Քննչական կոմիտեի այդ նորաստեղծ գլխավոր վարչություն և այստեղ են իրականացնելու իրենց գործունեությունը:

ՊԵԿ-ի քննիչները դեռևս չեն տեղափոխվի, իրենց գործունեությունը կիրականացնեն նույն հասցեում՝ Դեղատան 3-ում:

Արսեն Այվազյան - Ցանկանում եմ մեր ազգաբնակչությանը, մեր տնտեսվարողներին տեղեկացնել, որ 2023 թվականի հունվարի 1-ից հետո իրենց համապատասխան դիմումները, հաղորդումները, որոնք կվերաբերեն հարկային և մաքսային բնույթի հանցագործություններին կամ դրանցով իրականացվող վարույթներին, պետք է հասցեագրեն արդեն ոչ թե Պետեկամուտների կոմիտեին, այլ Քննչական կոմիտեին:

Պետական եկամուտների կոմիտեն մոտ 2600 քրեական գործ է քննում, փոփոխությունից հետո դրանք կշարունակեն քննել նույն քննիչները:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում