Արմեն Մարտիրոսյանը 55 տարեկան է

Արմեն Մարտիրոսյանը 55 տարեկան է

Հայկական զինված ուժերի խորհրդանիշը դարձած «Մեր անունն է հայկական բանակ» հիթի հեղինակը՝ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, նշում է 55-ամյակը: Նա նաև «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի երաժշտական պրոդյուսերն է: Այդ նախագծի նպատակն է՝ վերծանել հայկական ժողովրդական և հոգևոր երգերն ու ձայնագրել դրանք: Արվեստի վաստակավոր գործչին հոբելյանի առթիվ շնորհավորել է ՀՀ Նախագահը:

«Դուք հայ երաժշտարվեստի ճանաչված դեմքերից եք, հայտնի կոմպոզիտոր, որի ստեղծագործությունները սկիզբ են առնում մեր ազգային երաժշտության անխառն ակունքներից:

Ձեր գործերն աչքի են ընկնում ուրույն մտածողությամբ և ձեռագրով, իսկ էստրադային-ջազային երկերն իրենց թարմությամբ ու մեղեդայնությամբ նոր հորիզոններ են բացել հայկական ջազային երաժշտարվեստում»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում