ՎՎահե Դավթյան

Քննարկվել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը. Վահան Քերոբյանի այցը Բելառուս

Քննարկվել է Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը. Վահան Քերոբյանի այցը Բելառուս

Վահան Քերոբյանի՝ Բելառուսի Հանրապետություն կատարած երկօրյա այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ և քննարկումներ երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման, համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ՝ հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Բելառուսի փոխվարչապետի տեղակալ Պյոտր Պարխոմչիկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված քայլերը: Պյոտր Պարխոմչիկը նշել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալն ընթացիկ տարում մոտ 2 անգամ ավելացել է: Բելառուսական ապրանքների մատակարարումը դեպի Հայաստան այս տարի հասել է 80 մլն ԱՄՆ դոլարի:
 
Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովն էլ ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության բարձր արդյունավետությունը:
 
Կողմերը քննարկել են Բելառուսում հայկական առևտրի տան ստեղծման հնարավորությունը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում