190 մլն դրամ փողերի լվացում. ըստ մեղադրանքի ինչ գործարք է եղել Աշոտյանի, Նարիմանյանի և Սաղաթելյանի միջև

ԼԼիլիթ Ասատրյան

190 միլիոն դրամի փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում. Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքներն են: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև 2012-2016 թվականներին Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ՝ Մարթա Սիմոնյանը:

Ըստ մեղադրանքի՝ 2015-16 թվականներին կատարվել է 40 միլիոն դրամի վատնում, որը վերաբերում է Բժշկական համալսարանի հանգստյան տների գործարքին. համալսարանը և արհեստակցական կազմակերպությունը շուկայականից բարձր գնով ձեռք են բերել Գեղարքունիքում գործող «Նավասար» ընկերությանը պատկանողը «Ծովասար» հյուրանոցի սենյակներ ու սպորտային դահլիճ:

Հյուրանոցը, ի դեպ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին է պատկանում:

Սամվել Հակոբյան (Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - Հիմնադրամի և կազմակերպության նախագահի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը չի ներկայացվել խորհրդի հաստատմանը, և դրա հիման վրա կազմակերպությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Այնուհետև համալսարանը, բանավոր պայմանավորվածությամբ, առանց գնումների մասին օրենքով նախատեսված ընթացակարգը պահպանելու, «Նավասարից» ձեռք է բերել 2 անշարժ գույք: Դատախազի խոսքով՝ բացի այդ երկուսից, «Հերացի» կազմակերպությունն էլ, իր հերթին, «Նավասար» ընկերությունից ձեռք է բերել 5 անշարժ գույք՝ շուկայականից բարձր գնով: Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն այդ ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր, որն ըստ մեղադրանքի՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:

Սամվել Հակոբյան - հիմնադրամը զրկվել է իր հայեցողությամբ իրեն պատկանող շուրջ 190 միլիոն դրամը տնօրինելու և օգտագործելու իրավունքից:

Քննությունը պարզել է, որ Աշոտյանը հետագայում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 190 մլն-ը:

Սամվել Հակոբյան - Այն փոխանցելով իր հետ առնչություն ունեցող՝ Գեղարքունիքի մարզում գործող վերը նշված ընկերությանը:

Սամվել Հակոբյանի խոսքով՝ 190 միլիոն դրամը Աշոտյանը փոխարկել է գույքի՝ այդ կերպ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրա հանցավոր ծագումը:

Ըստ մեղադրանքի՝ 2017-ին էլ Արմեն Աշոտյանի և «Նավասար» ընկերության տնօրենի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ իր բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու վերաբերյալ:

Սամվել Հակոբյան - Քողարկելու նպատակով, «Նավասար» ընկերության 50 տոկոսի բաժնետեր է գրանցվել նրա մտերիմ անձը և նրա վարորդը, որը հետագայում շուրջ 240 միլիոն դրամի շինծու պարտավորագիր է կնքել նույն ընկերության հետ, որը հետագայում կյանքի չի կոչվել:

Արմեն Աշտոյանը մեղադրանքը չի ընդունում: «Լուրերի» հետ հեռախոսազրույցում նախկին պաշտոնյան նշեց, որ իր մեղադրանքը շինծու է և զավեշտալի՝ այն քաղաքական պատվեր որակելով Նիկոլ Փաշինյանի կողմից: Հորդորեց իրավական գնահատականի համար դիմել իր պաշտպան Տիգրան Աթանեսյանին, որն էլ իր հերթին հրաժարվեց Հանրային հեռուստաընկերությանը մեկնաբանություն տալուց: Մեղադրանքի մասին խոսել չցանկացավ նաև գործով մեղադրյալ Միքայել Նարիմանյանը: Իսկ Մարթա Սիմոնյանի պաշտպան Էմին Բեգլարյանը նշեց՝ մեղադրանքը չեն ընդունում, դիրքորոշում չեն հայտնում:

Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, Նարիմանյանի նկատմամբ կիրառվել է գրավ՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Իսկ Մարթա Սիմոնյանին չկալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում