Անհետ կորած զինծառայողի հարազատից 5 միլիոն դրամ պահանջելու գործը դատարանում է

ԼԼիլիթ Ասատրյան

Անհետ կորած զինծառայողի հարազատից 5 միլիոն դրամ պահանջելու գործը դատարանում է:

Արսեն Գեղամյան (Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ քննիչ) - Մեղադրյալը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է, տեղեկանալով, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում գործելու օրը իր համաքաղաքացին այդ պահին դեռևս անհետ պայմաններում բացակայում է, կապ է հաստատել այդ զինծառայողի ընկերոջ հետ և վերջինիս ներկայացրել է կեղծ տեղեկատվություն առ այն, որ ինքը հանդիսանում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակից և ընկերոջից լուր ունի:

Քննիչի խոսքով՝ 26-ամյա տղամարդը արդեն ընկերոջ հետ հանդիպման ընթացքում նշել է, թե ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա ծանոթ ունի՝ գեներալի կոչումով, որն էլ կարող է օգնել իբրև թե զինծառայողի Հայաստան վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար:

Արսեն Գեղամյան - Այդ պատրվակով պահանջել է 5 միլիոն դրամ գումար իբրև իր այդ ԱԱԾ գեներալի կոչումով ծանոթին հանձնելու և գերիների փոխանակման ցուցակում ընդգրկելու համար:

Մեղադրյալը հանդիպել է նաև զինծառայողի մորեղբորը, վերահաստատել պահանջը: Սակայն մորեղբայրը խաբեության նման բազմաթիվ դեպքերի մասին լսած լինելով՝ դիմել է ԱԱԾ:

Արսեն Գեղամյան - Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ զինծառայողը, ով ներկայացվել է իբրև գերեվարված, հենց սեպտեմբերի 13-ին ռազմական գործողության ընթացքում զոհվել է, քննությամբ հաստատվել է այն հանգամանքը, որ այդ անձը երբևիցէ չի հանդիսացել ԱԱԾ աշխատակից, վերջինս ևս իր ցուցմունքով ընդունել է այդ հանգամանքը և ի սկզբանե մտածել է այդ պատրվակը, որպեսզի գումար ստանա: Նաև հաստատվել է, որ որևէ ԱԱԾ գեներալի կոչում զինվորական իրականում գոյություն չունի:

26-ամյա տղամարդը մեղադրանքը չի ընդունում, ըստ պաշտպանի՝ նպատակը օգնելն է եղել:

Թամարա Յայլոյան (պաշտպան) - Օգնելու համար էլ որոշակի ֆինանսական հանգամանքներ են պետք, տրանսպորտային ծախսեր են, դրանք այլ հանգամանքների համար ծախսեր են, որոնք, բնականաբար, ավելի մանրամասն դատական նիստի ժամանակ կներկայացվեն: Այսինքն՝ այդ գումարն էնպես չի, որ ինքը ցանկացել է միայն գրպանը դնել:

26-ամյա տղամարդը ձերբակալվել է ԱԱԾ-ի քննչական գործողության ընթացքում նախապես նույնականացված կաշառքը ստանալիս, ապա կալանավորվել: Նա մեղադրվում է կաշառքի դրդելու փորձի և կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում