ԼԼիլիթ Ասատրյան

Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը

Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը

Ֆրանսիայի հրապարակում այսօր տեղի ունեցավ ընդդիմության «Միասնություն» անունը կրող հանրահավաքը, որը, ըստ նախապես արված հայտարարության, Արցախին աջակցելու համար էր:

Մասնակցել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ընդդիմադիր պատգամավորներ և նախկին պաշտոնյաներ:

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հաշվարկի՝ հանրահավաքի մեկնարկից 1 ժամ անց՝ ժամը 16.00-ի դրությամբ, Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում եղել է մոտ 5.620 մարդ:

«Միասնության» հանրահավաքի ելույթներն իշխանափոխության մասին էին: Այնուհետև ցուցարարները երթով գնացել են Կառավարության շենքի մոտ: Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ «սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է»:

Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Սիրելի՛ հայրենակիցներ, կապիտուլյացիան կարող ենք կանխել միայն ազգային համերաշխության դրոշով, համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով և որպես դրա կարևոր հանգրվան՝ ազգային իշխանություն ձևավորելով: Հետևողական, ամենօրյա տքնաջան աշխատանք է պետք իրականացվի նոր որակի իշխանության կողմից: Կարող, բանիմաց, նվիրյալ, ազգային գործիչների մասնակցությամբ, ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող և նոր որակի իշխանություն:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ) - Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են ատելությանը և թշնամանքին, և եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում