ՄՄարիամ Մխիթարյան

Նոր Զելանդիայի նոր օրենքով պաշտոնյաներին արգելվում է անհասկանալի և բարդ բառեր օգտագործել

Նոր Զելանդիայի նոր օրենքով պաշտոնյաներին արգելվում է անհասկանալի և բարդ բառեր օգտագործել

Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունել է «Պարզ լեզվի մասին օրենքը», որն արգելում է պաշտոնյաներին բնակիչների հետ շփումների ժամանակ խոսել և օգտագործել հասարակության համար անհասկանալի ու դժվար բառեր: Այս մասին հայտնում է RNZ ռադիոն։

Ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը կօգնի թերի կրթություն կամ զարգացման խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև միգրանտներին լիարժեք մասնակցել երկրի կյանքին։ Օրենսդիրները պարզ լեզուն սահմանել են որպես «հակիրճ և լավ կազմակերպված, թիրախային լսարանին համապատասխան»:

Խորհրդարանը նշել է, որ այս մոտեցումը կկիրառվի նաև նոր իրավական ակտերի և այլ պաշտոնական փաստաթղթերի մշակման ժամանակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում