Ադրբեջանը խոչընդոտում է որոշ տարածքներից դիերի դուրսբերմանը. ՄԻՊ

ԼԼիլիթ Ասատրյան

ԲԱՔՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒՆ

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել, որ հայկական կողմը որոշ տարածքներից հանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները. հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Քրիստիննե Գրիգորյան (Մարդու իրավունքների պաշտպան) - Ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ Պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին: Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները:

Գրիգորյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչով է պայմանավորված օրերի տարբերությամբ անհետ կորածների թվի կտրուկ փոփոխությունը:

Քրիստիննե Գրիգորյան - տարբեր օրերին այդ թվերը կարող են փոխվել: Օրինակ՝ ամսի 16-ի դրությամբ միայն մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ներկայացված դիմումներով մենք ունեինք 40-ից ավելի դիմում, պնդում էին՝ իրենց հարազատն անհետ կորած է: Այդ ընթացքում մոտ 130 մարմին էր փոխանցվել, նույնականացման գործընթացում այս թվերը փոխվեցին»:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո նույնականացվել է 201 մարմին: Առողջապահության նախարարի խոսքով՝ փորձաքննությունն ավարտվել է: Չնույնականացված մարմիններ չկան:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացին:

Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մենք 2 անգամ պարբերականությամբ նաև այն չնույնականացված դիերի հետ կապված փորձաքննություններ իրականցրինք նաև Հոլանդիայում առաջին և երկրորդ փորձաքննությունների պատասխանները արդեն իսկ ստացել ենք, բայց դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, էնտեղ էլ հնարավոր չի եղել նույնականացնել: 60-ից ավելի մեր իրականացրած փորձաքննությունները նաև տարվել են այլ երկներում կրկնակի, եռակի փորձաքննությունների, և դրանք բոլորը կրկնակի, եռակի նույնական պատասխան են ստացել:

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն ունի 217 անհետ կորած, ևս 29 անհետ կորած են համարվում սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո: Այս թվերը «Թվիթերում» երեկ հրապարակել է վարչապետ Փաշինյանը և հույս հայտնել, որ Ադրբեջանը կգործակցի նրանց ճակատագրերը պարզելու հարցում:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում