ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ խորհուրդը մինչև տարեվերջ որոշում կկայացնի Բուլղարիային և Ռումինիային Շենգենյան գոտում ինտեգրելու մասին

ԵՄ խորհուրդը մինչև տարեվերջ որոշում կկայացնի Բուլղարիային և Ռումինիային Շենգենյան գոտում ինտեգրելու մասին

Եվրախորհրդարանը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել առանց հապաղելու իրենց համաձայնությունը տալ Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի միանալուն։

Երեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևում պատգամավորները հայտարարել են, որ ԵՄ խորհուրդը պետք է որոշում կայացնի մինչև 2022 թվականի վերջը Բուլղարիայի և Ռումինիայի՝ Շենգենյան գոտուն ինտեգրվելու մասին։

Սա ենթադրում է, որ 547 կողմ, 49 դեմ և 43 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված բանաձևի համաձայն՝ մինչև 2023 թվականի սկիզբը պետք է տրվի այս երկու երկրների ներքին եվրոպական սահմանները հատող անձանց նկատմամբ վերահսկողության դադարեցման երաշխիք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում