Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԳԳոհար Սարգսյան

Սերգեյ Ատոմյանը շնորհավորական ուղերձ է հղել քրեակատարողական համակարգի 103-ամյակի կապակցությամբ

Սերգեյ Ատոմյանը շնորհավորական ուղերձ է հղել քրեակատարողական համակարգի 103-ամյակի կապակցությամբ

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը շնորհավորական ուղերձ է հղել քրեակատարողական համակարգի 103-ամյակի կապակցությամբ: 

«Հարգելի՛ գործընկերներ, վետերաններ, համակարգի ծառայողներ և աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ։

Այս վճռորոշ և ճակատագրական ժամանակաշրջանը պահանջատիրոջ անդրդվելի իրավունքով թելադրում է բոլորիս անել առավելագույնը՝ դիմակայել մեզ ու մեր երկրին պարբերաբար սպառնացող վտանգներին, ապահովել և ամրապնդել հայրենիքը դեպի զարգացում տանող դժվարին, բայց անհրաժեշտ ուղիները։ Եվ մենք՝ որպես մեր երկրի նվիրյալ զավակներ, պարտավոր ենք մեր մասնագիտական կատարելագործումը, պատասխանատվությունը, նվիրվածությունն ու առավելագույնը անելու ձգտումները դարձնել մեր մշտական ուղեկիցները՝ ստանալու համար գնահատելի և կառուցողական արդյունքներ թե՛ մեր համակարգի և թե՛ մեր երկրի հզորացման գործում։ 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս, մաղթում առողջություն, մասնագիտական և մարդկային բարձր արժեքներով ամրագրված առաջընթացներ ու հաղթանակներ, և որ քրեակատարողական համակարգի յուրաքանչյուր անհատ իր ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերի է՛լ ավելի ուշադիր և բարեխիղճ վերաբերմունք։ 

Ցանկանում եմ նաև, որ մոտ ապագայում ունենանք այն հայրենիքը, որի մասին երազում ենք բոլորս, և մեր սերունդներին փոխանցենք զարգացած, անսասան, խաղաղության լույսերով հագեցած հզոր երկիր։

Բարին ձեզ հետ և աննկուն ծառայություն»,- նշված է ուղերձում։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում