ՎՎարդուհի Հարությունյան

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. աղբյուր

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. աղբյուր

Եվրամիության անդամ երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ իններորդ փաթեթը՝ հայտնել է ТАСС-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրը:

«Արդեն սկսվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փուլի քննարկում՝ հոկտեմբերի 10-ի հերթական էսկալացիայից հետո»,- ասել է նա: Հարցին, թե դիտարկվո՞ւմ է, արդյոք, ռուսական գազի առավելագույն գնի սահմանում, դիվանագետը պատասխանել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվել։

Աղբյուրի խոսքով՝ պատժամիջոցների հավանական իններորդ փաթեթը կարող է ներառել տնտեսական և անհատական սահմանափակող միջոցներ: ԵՄ երկրները քննարկում են ՌԴ իրավաբանական և ֆիզիկական անձանց սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում