ԴԴավիթ Մուրադյան

Վենեսուելայում ջրհեղեղի պատճառով կա առնվազն 25 զոհ

Վենեսուելայում ջրհեղեղի պատճառով կա առնվազն 25 զոհ

Վենեսուելայի հյուսիսի Լաս Տեխերիաս քաղաքում սողանքների զոհ է դարձել առնվազն 25 մարդ։ Մոտ մեկ տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։ Կարիբյան «Ջուլիա» փոթորկի պատճառով օրեր առաջ սկսված հորդառատ անձրևների պատճառով մի քանի գետ դուրս է եկել ափերից։ Սողանքների բերած ցեխը լցվել է փողոցները և փակել տների մուտքը: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է ավելի քան հազար մարդ։ 

Ընդհանուր առմամբ, Վենեսուելայի հյուսիսային շրջաններում ջրհեղեղների պատճառով տուժել է մոտ 20 հազար շինություն։ Ավերված ենթակառուցվածքների պատճառով տուժած շրջաններ օգնության մատակարարումը դժվարանում է։ Երկրի նախագահը տարածաշրջանը հռչակել է աղետի գոտի, ինչպես նաև եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ  Լաս Տեխերիասում զոհվածների։

Հեղինակ՝ Կարեն Սիմոնյան

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում