Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը առաջին անգամ մեկնաբանել է նրա գործակալ Մինո Ռայոլան: Նա ասել է, որ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» անմիջական կապ ունի զինագործների հարձակվող Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հետ: «Մանկունյանցիները» Սանչեսի հետ պայմանագիր չեն ստորագրի, եթե Մխիթարյանը չհամաձայնի միանալ «Արսենալ»-ին՝ նկատել է Ռայոլան:

Երկուշաբթի գիշերը՝ «Սթոք Սիթի»-ին 3:0 հաշվով հաղթելուց հետո, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել էր, թե ինչու մեկնարկային կազմում չկար Մխիթարյանը:

«Հանդիպման համար ընտրեցինք այն խաղացողներին, որոնք հարյուր տոկոսով կենտրոնացած են թիմի վրա: Չեմ կարծում, որ ֆուտբոլիստի համար հեշտ է խաղալ, երբ կասկածներ կան նրա ապագայի վերաբերյալ»,- ասել էր պորտուգալացի մասնագետը:

Թվիթերի օգտատերերն ու անգլիական մի քանի էլեկտրոնային կայքեր արդեն գրում են, որ Մխիթարյանի տեղափոխությունը «Արսենալ» արդեն կայացել է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում