Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ըստ այդմ, կներկայացվեն վիճակագրական փաստեր ու տվյալներ մանկական քաղցկեղի մասին, ինչպես նաև քաղցկեղը հաղթահարած մեկ երեխայի լուսավոր պատմությունը:
Կդիտարկեն գերքաշային երեխաներին. ինչի մասին է վկայում երեխայի ավելորդ քաշը, պետք է արդյոք անհանգստանալ: Ակումբում կքննարկեն նամակն այն մասին, որ ամուսինը ցանկանում է մասնակցել ծննդաբերական գործընթացին: Կողմ, դեմ, թե ձեռնպահ... Մասնագետները նաև կբացատրեն՝ ե՞րբ պետք է աղջիկն առաջին անգամ այցելի գինեկոլոգին և ինչո՞ւ է դա կարևոր:
Փետրվարի 4-ին, ժամը 16:00-ին










