Դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ամերիկյան առանձնատունը

ՄՄարիա Գաբրիելյան

Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Լոս Անջելեսի շքեղ առանձնատունը, դատախազության համոզմամբ, ենթակա է բռնագանձման՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք: Դատարանը որպես հայցի նախնական ապահովման միջոց կալանք է դրել Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի վրա:

Գևորգ Քոչարյան (Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված շուրջ 25 անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում:

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 33 իրավաբանական անձերում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ:

Գևորգ Քոչարյան - Բնականաբար պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում պետական աշխատավարձով որևէ կերպ հնարավոր չի նման ծավալով գույքերի տիրապետել:

Գագիկ Խաչատրյանը պետական պաշտոններ է զբաղեցրել 1996 թվականից սկսած. վերջինը ֆինանսների նախարարի պաշտոնն էր՝ 2014-2016 թվականներին: Խաչատրյանի ու նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ ուսումնասիրությունները սկսվել էին երկու տարի առաջ, դրանցից մեկով արդեն իսկ դատարան ուղարկված հայց կա. խոսքը Խաչատրյանների մտերիմ Գալուստ Գրիգորյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի մասին է:

Գևորգ Քոչարյան - Մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է արդեն մյուս բոլոր վարույթներով էլ հայցադիմումներ ներկայացնել Հակակոռուպցիոն դատարան, եթե իհարկե պատասխանողները նախաձեռնություն չցուցաբերեն հաշտության ընթացակարգ սկսելու նպատակով:

Դատախազի խոսքով՝ Խաչատրյան ընտանիքը մշտապես զբաղվել է ձեռնարկատիրությամբ, սակայն դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նաև այդ ձեռնարկատիրությամբ զբաղվելն ինքնին ապօրինի է եղել:

Գևորգ Քոչարյան - Շատ են խոշոր արժեք ունեցող գույքերը, դրանց շուկայական արժեքները դեռ ամբողջությամբ պարզված չեն, հայցը մուտք անելուց կպարզվեն:

Խաչատրյանին ու նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի օրինականության ստուգումը դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ամենախոշոր ուսումնասիրություններից է: Նրանք իրենց դիրքորոշումը դեռ չեն հայտնել:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում