ԴԴավիթ Մուրադյան

Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում՝ միջուկային զենքի կիրառումը կանխելու համար. Օլիվիե Վերան

Ֆրանսիան միջոցներ է ձեռնարկում՝ միջուկային զենքի կիրառումը կանխելու համար. Օլիվիե Վերան

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը հայտարարարել է, որ Ֆրանսիան և արևմտյան այլ երկրներ օգտագործում են Ռուսաստանի հետ երկխոսության բոլոր ուղիները, որպեսզի կանխեն Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը: 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկի Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին: Զելենսկու կոչը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցի ընթացքում որակել է համաշխարհային պատերազմի կոչ՝ նշելով, որ դրա պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որոնք ուղղորդում են այդ գործողությունները: Պեսկովը հավելել է, որ բոլոր երկրները պետք է ուշադրություն դարձնեն Զելենսկու նմանօրինակ խոսքերին: 

Օլիվիե Վերանը ֆրանսիական լրավամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ֆրանսիան և Եվրոպայի արևմտյան երկրները շատ զգոն են այս հարցում, և որ կօգտագործեն հատկապես դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները՝ այդ տեսակ աղետալի սցենարից խուսափելու համար: 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել էր, որ Արևմուտքը սպառել է ՌԴ-ին վարկաբեկելու իր միջոցները՝ հավելելով, որ ՌԴ-ն երբևէ որևէ մեկին միջուկային զենքով սպառնալու ծրագրեր չի ունեցել, և այն դիտարկվում է միայն ագրեսիայի զսպման և պաշտպանության միջոց: 

Հեղինակ՝ Ալբերտ Սաֆարյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում