Նոր բաժին Քրեական ոստիկանությունում. համացանցային թմրավաճառությունը` հսկողության տակ

ԼԼիլիթ Ասատրյան

Համացանցի միջոցով թմրանյութերի անօրինական վաճառքը լուրջ խնդիր է դարձել աշխարհի բոլոր երկրների իրավապահների համար, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Արդեն երկար ժամանակ «Տելեգրամ» հավելված ասելիս առաջին միտքն այն էր, թե խոսքը թմրավաճառության մասին է, և իրավապահների մտահոգությունը միայն «Տելեգրամը» չէ:

Ամիսներ առաջ Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության կազմում ստեղծվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժինը, որը համալրվեց ոչ միայն օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, այլև տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետ աշխատակիցներով, և արդյունքը երկար սպասել չտվեց: Օրերս բաժնի ծառայողների բազմակողմանի միջոցառումների արդյունքում բացահայտվեց հանցավոր խմբի կազմակերպած ապօրինի թմրաշրջանառության մի ամբողջ սխեմա: Համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ՝ սեպտեմբերի 20-ին Արամի փողոցում ձերբակալեցին հանցախմբի անդամներից մեկին և ներկայացրին վարույթն իրականացնող մարմին, որտեղ նա անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանական ցուցմունք տվեց: Հետագա օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում ձերբակալվածը Երևանի տարբեր վայրերից իրավապահներին ներկայացրեց մարիխուանայով լցված 6 փաթեթ, որոնք ինքը տեղադրել էր թաքստոցներում:

Ձերբակալվածը մայրաքաղաքի Կարախանյան փողոցում բնակվող 22-ամյա երիտասարդ էր: Ի դեպ, համացանցային նմանատիպ հանցավոր սխեմաներ հիմնականում օգտագործում են նորագույն տեխնոլոգիաների տիրապետող անձինք: Այս դեպքում էլ ստեղծվել էր բավական լուրջ մեխանիզմ` նաև վերահսկողական ֆունկցիաներով: Բացել էին «տելեգրամյան» ալիք, որի միջոցով վերահսկում էին ալիքի շրջանակներում գործող էջերը: Օրինակ, եթե էջի կամ, այսպես ասած` «շոփի» օգտատերը թերանում էր թմրանյութի մատակարարման հարցում, կազմակերպվում էր օնլայն քննարկում, և օգտատերը, իր էջով հանդերձ, կարող էր արգելափակվել կամ վերացվել: Մեծ տեղ էր հատկացված նաև գաղտնիության ապահովմանը: Տելեգրամյան ալիքը կառավարում էր նաև համացանցի միջոցով իրացվող թմրանյութի դիմաց ստացած գումարը կոնկրետ վաճառողին փոխանցելու մեխանիզմը, ընդ որում՝ այն իրականացվում էր կրիպտոարժույթով: Սա էլ արվում էր ֆինանսական գաղտնիությունը պահելու նպատակով: Այս ամենը, սակայն, մեր իրավապահների համար բացահայտման խոչընդոտ չէր: Սեպտեմբերի 29-ի գիշերը սկսած միջոցառումն իրավապահները շարունակեցին: Համագործակցելով Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ՝ մայրաքաղաքի Կարախանյան փողոցում հայտնաբերեցին և ձերբակալեցին հանցավոր խմբի ևս մեկ անդամի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի զանգվածով չորս փաթեթ: Ձերբակալված 30-ամյա երիտասարդը նույնպես խոստովանեց, որ օգտագործելով «տելեգրամյան» էջերը՝ զբաղվել է թմրամիջոցների իրացմամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, երկուսն էլ կալանավորվել են:

Իսկ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության նորաստեղծ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժնի ծառայողները շարունակում են պայքարը չարիքի դեմ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում