ՎՎարդուհի Հարությունյան

Անկարան չի կարող ընդունել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ

Անկարան չի կարող ընդունել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան չի կարող ընդունել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի որոշումը՝ ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Անկարան չի ճանաչել նաև Ղրիմի բռնակցումը: Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը: Ռուսաստանի կողմից Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բռնակցումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և չի կարող ճանաչվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից համոզմունք են հայտնել՝ պատերազմը պետք է դադարեցվի բանակցությունների միջոցով, արդար խաղաղության հիման վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում