ԱԱրսեն Մկրտչյան

Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական դրոններ

Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական դրոններ

Լոռու մարզպետարանի, ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության  համաֆինանսավորմամբ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ:

 

Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ:
 
 
Առաջիկա օրերին մասնագետները տեսական և գործնական մեկշաբաթյա դասընթացներ կանցնեն գյուղատնտեսության մեջ դրոնների կիրառման թեմայով՝ ձեռք բերելով նաև ԱԹՍ-ները շահագործելու անհրաժեշտ գիտելիքներ:
 

 

Լոռու մարզում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով օգոստոս ամսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի միջև կնքվել էր փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում Լոռու մարզին տրամադրվելու էր գյուղատնտեսության զարգացմանն ուղղված տեխնիկական աջակցություն: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում