ԼԼիլիթ Ասատրյան

Զարեհ Սինանյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահի հետ քննարկել է հայկական շահերի պաշտպանությանը նվիրված հարցեր

Զարեհ Սինանյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահի հետ քննարկել է հայկական շահերի պաշտպանությանը նվիրված հարցեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերին, հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

«Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, որոնք հատկապես առնչվում են Ֆրանսիայում հայկական կրթությանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը, տնտեսական համագործակցությանը, ուղեղային կետրոնի ստեղծմանը և այլն»,- նշել է Դանիել Քյուրքջյանը:

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Ֆրանսահայերի խորհրդի պետականամետ գործունեությունը:

«Ինչպես գիտեք, հոկտեմբերի 28-31-ը Երևանում կկայանա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին կմասնակցեն 40-ից ավելի երկրներից ժամանած սփյուռքահայեր, և կքննարկվեն համահայկական հետաքրքրության հարցեր: Ֆրանսահայերի խորհուրդը սիրով հրավիրված է ինչպես մասնակից, այնպես էլ բանախոս հանդես գալու նպատակով»,- ընդգծել է Զարեհ Սինանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ ուղղություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում