Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 6-ին ստացել են թմրանյութ պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունը:
Ժամը 15.10-ի սահմաններում Մոլդովական փողոցում նրանք ձերբակալել են և բաժին տեղափոխել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին փաթեթներ՝ մարիխուանայի նմանվող մոտ 78 գրամ և հաշիշի նմանվող մոտ 1 գրամ զանգվածներով:
Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:













