ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիան «Ռոսատոմին» թույլ է տվել կառուցել «Պակշ-2» ատոմակայանի հինգերորդ և վեցերորդ բլոկները

Հունգարիան «Ռոսատոմին» թույլ է տվել կառուցել «Պակշ-2» ատոմակայանի հինգերորդ և վեցերորդ բլոկները

Հունգարիայի ատոմային էներգիայի վարչությունը «Ռոսատոմին» թույլատրել է կառուցել «Պակշ-2» ԱԷԿ-ի հինգերորդ և վեցերորդ էներգաբլոկները՝ հայտնում է Interfax-ը:

Հունգարիայի միակ ատոմակայանը՝ «Պակշը», որը գտնվում է Բուդապեշտից 100 կմ հեռու, կառուցվել է Խորհրդային Միության նախագծով, շահագործում է չորս բլոկ՝ ВВЭР-440 ռեակտորներով։ «Պակշ» ատոմակայանն այժմ արտադրում է Հունգարիայի ամբողջ էլեկտրաէներգիայի գրեթե կեսը, իսկ երկու նոր էներգաբլոկների շահագործման դեպքում այն կկրկնապատկվի:

Հունգարիայի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ միջուկային էներգիան երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու միջոց է: Նախագծի արժեքը կազմում է մոտ 12,5 միլիարդ եվրո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում