Լաչինից ու Շահումյանից տեղահանվածների հայցերի ՄԻԵԴ դատավճիռները կհրապարակվեն

Լաչինից ու Շահումյանից տեղահանվածների հայցերի ՄԻԵԴ դատավճիռները կհրապարակվեն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը վաղը երկու դատավճիռ է հրապարակելու` Արցախյան հակամարտության ընթացքում տեղահանված փախստականների բողոքներով փոխհատուցում տալու վերաբերյալ: Առաջին գործով` «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», բողոք է ներկայացրել 6 փախստական՝ Լաչինի շրջանի իրենց տները վերադառնալ չկարողանալու համար: Երկրորդ գործով`«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի», հայ փախստականն է բողոքում, որ ստիպված է եղել հեռանալ Շահումյանի շրջանի իր տնից եւ մինչեւ օրս զրկված է այնտեղ վերադառնալու իրավունքից: ՄԻԵԴ-ը երկու գործերն էլ քննում է արդեն մի քանի տարի։ Եվրոպական դատարանի դիրքորոշումն այն էր, որ երկու հայցն էլ պետք է քննարկել հակամարտության կարգավորման բանակցությունների ավարտից հետո: 2015-ի հունիսի 16-ին ՄԻԵԴ-ը բավարարեց երկու հայցն էլ: Բայց արդար փոխհատուցման վերաբերյալ որոշումն այդ ժամանակ դեռ պատրաստ չէր և դատարանը հետաձգեց դրա հրապարակումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում