ՄՄարիամ Մխիթարյան

Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են Ուկրաինայի հակամարտությունը դատապարտելուց

Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են Ուկրաինայի հակամարտությունը դատապարտելուց

Լատինական Ամերիկայի երկրներից Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան, հրաժարվել են միանալ ամերիկյան երկրների դիրքորոշմանը Ուկրաինայի հակամարտությունը դատապարտելու հարցում։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ամերիկայի պաշտպանության նախարարների 15-րդ համաժողովի (CDMA) ավարտին ընդունված հռչակագրին։

Հայտարարության մեջ ասվում է, որ Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան ճանաչում են ՄԱԿ-ի դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման հարցում և այդ կազմակերպությունը համարում են համապատասխան լիազորություններ ունեցող հարթակ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։

Միևնույն ժամանակ, Մեքսիկան կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակը չի մտնում CMDA-ի իրավասության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում