ԼԼիլիթ Ասատրյան

Ռուբեն Ռուբինյանը Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը

Ռուբեն Ռուբինյանը Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 28-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը, կարևորել արդյունավետ փոխգործակցությունը:

Երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացման հարցում կողմերը կարևորել են բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, չլուծված խնդիրները:

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչան կարևորել է երկկողմ կապերի խորացումը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը:

Լեհ դիվանագետի խոսքով` Լեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է: Հյուրն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում